Լատվիան դեռ անակնկալներ կմատուցի մեզ. Պետրակով

Հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում սեպտեմբերի 10-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Լատվիայի հավաքականը շատ լավն է, չպետք է թերագնահատել մրցակցին, ու Լատվիան դեռ անակնկալներ կմատուցի մեզ, հետխաղային ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի առաջին տուրում Լատվիայի նկատմամբ տարած 4:1 հաշվով հաղթանակը:
«Տղաներին շնորհավորում եմ, նրանք բոլոր հանձնարարություններում հրաշալի հանդես եկան եւ մեծ նվիրում ցուցաբերեցին խաղադաշտում: Ես դիմում եւ խնդրում եմ բոլորին՝ մի գովաբանեք ֆուտբոլիստներին այս մեկ հաղթանակով: Այս խաղով Ազգերի լիգան չավարտվեց: ...Այս մի խաղով եւ հաղթանակով մրցաշարը չավարտվեց: Խաղացինք այս խաղը, էջը շրջեցինք, շուտով օրը կփոխվի, պետք է պատրաստվենք հաջող խաղին»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Անդրադառնալով հավաքականի երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է Սկոպյեում սեպտեմբերի 10-ին, Պետրակովը նշել է, որ խմբի ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է, ու բարդ խաղ է սպասվում։