ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում վիրավորված ռազմական լրագրող Եվգենի Պոդդուբնին պարգևատրվել է «Համերաշխություն» մրցանակով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ժուռնալիստների միությունը։
Պոդդուբնին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակիցն է։
Մրցանակը շնորհվում է այն թղթակիցներին, որոնք վտանգի են ենթարկվել, խիզախություն են ցուցաբերել մասնագիտական պարտականությունները կատարելիս և քաղաքացիական դիրքորոշում են ցուցաբերել խոսքի ազատության պաշտպանության գործում:
Հիշեցնենք` Եվգենի Պոդդուբնին օգոստոսի 7-ին Կուրսկի մարզում վիրավորվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ ԱԹՍ–ն հարվածել էր այն մեքենային, որում եղել էր լրագրողը։