Հրազդանում մեքենաներ են բախվել. 7 տարեկան երեխա է հոսպիտալացվել

Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 3 մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով երեխա է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեպքի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 8-ին` ժամը 13:36-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Շ.), «Honda» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen» (վարորդ՝ Հ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ. Գ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։
Բժիշկները երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատել:
Երևանում ավտոմեքենան կոտրել է արգելապատնեշը և ընկել կամրջից. վարորդը մահացել է