ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է Տավուշի մարզի գյուղերից մեկում, իսկ նրան առևանգած 3 կասկածյալները` «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2 դիմակավորված անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, սեպտեմբերի 4-ին Երևանի լողավազաններից մեկից առևանգել են մի կնոջ` նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
shamshyan.com–ի տեղեկություններով` իրավապահներն այսօր են հայտնաբերել կնոջը առևանգողներին։
Ըստ կայքի` առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ են եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ։