ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ խաչ հայկական եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել։
Պատարագին մասնակցել է Պոլսո Հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը երեկ է Վան մեկնել և հանդիպել նահանգապետին։
Սուրբ խաչ եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունը այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։
Առաջին անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տրվել 100 տարի առաջ։ Սովորաբար այդ արարողությունն անցկացվում է Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։