Զելենսկին չի կարողացել Արևմուտքին համոզել՝ թույլ տալ հարվածել Ռուսաստանին. WP

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողացել դաշնակիցներին համոզել թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ըստ թերթի տեղեկությունների` Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայում Զելենսկու և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հանդիպումից հետո Արևմուտքն անտեսել է հեռահար զենքով Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու արգելքը հանելու մասին Ուկրաինայի նախագահի կոչը։ Նշվում է, որ այն մասին, թե երբ է այդ արգելքը հանվելու և արդյոք առհասարակ հանվելու է, տեղեկություններ չկան։
Ավելի վաղ Զելենսկին ափսոսանք էր հայտնել, որ Ուկրաինան չի կարող հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերին, մասնավորապես` Կրեմլին, թեև Ուկրաինայի գործընկերների ունեցած հեռահար զենքը կարող է խոցել մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։