Վայոց Ձորի մարզում ավտոմեքենաներ են բախվել, կա 1 զոհ, 1 վիրավոր

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 12:20-ի սահմաններում Վայոց Ձորի Հերհերի վարչական տարածքում՝ ջրամբարի հարևանությամբ, բախվել են 2 «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ավտոմեքենաների վարորդներն են։