Սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի զինված բնակիչը. ՆԳՆ

Նալբանդյան գյուղի բնակիչը կրակոցներ էր արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը, հայտնում են ՆԳՆ-ից։
Մանուկ Մարգարյան
Ըստ տեղեկությունների՝ նա զինված է։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել։