Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է. քաղաքապետարան

Իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ` Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնում կազմվել է արձանագրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշվում է, որ շինարարությունը չի շարունակվի մինչև գործի հետ կապված հանգամանքների պարզ լինելը։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»,– գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք` Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ արդեն տևական ժամանակ է նոր շենք է կառուցվում։ Ինստիտուտի գիտնականները բազմից բողոքի ակցիաներ են արել նշելով, որ, ցնցումների, աղմուկի ու փոշու պատճառով իրենք չենք կարողանում գիտական գործունեությունը ծավալել։
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորում է 3 կառույց` Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։