ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Капитан полиции Айрапет Степанян
© Photo
Հայտնել էինք, որ օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն։
Հիշեցնենք, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը