Իրանի նախագահը հայտարարել է մայրաքաղաքը Պարսից ծոցի ափեր տեղափոխելու անհրաժեշտության մասին

Թեհրանցիները, Մասուդ Փեզեշքիանի խոսքով, կկարողանան տեղափոխվել նոր մայրաքաղաք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությանը այլ ճանապարհ չի մնում, քան երկրի քաղաքական և տնտեսական կենտրոնները հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր տեղափոխելը:
«Լինելով երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց համար մենք լուծում չունենք, բացի մայրաքաղաքային կենտրոնը տեղափոխելուց»,- իրանական Fars լրատվական գործակալությունը մեջբերում է Փեզեշքիանի խոսքերը:
Նա նշել է, որ Թեհրանին մայրաքաղաք թողնելն այլևս անհնար է դառնում մի շարք նկատառումներից ելնելով, առաջին հերթին ՝ տնտեսական:
«Անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ներկայիս միտումը։ Եթե մենք ուզում ենք շարունակել Թեհրան հարավից և ծովից ռեսուրսներ բերել, հետո դրանք վերածել արտադրանքի եւ կրկին ուղարկել հարավ ՝ արտահանման, դա ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- հավելել է նա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ մայրաքաղաքի նոր ընտրությունից հետո այնտեղ կտեղափոխվեն բոլոր պետական գերատեսչությունները, որից հետո թեհրանցիներին հնարավորություն կտրվի տեղափոխվել հանրապետության նոր մայրաքաղաք: