Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի և Սիրիայի սահմանին

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գազիանտեպ քաղաքից 20 կմ հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։