Հայաստանը պետք է ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ ներկայացնի. Թաթուլ Մանասերյան

Sputnik
ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։
Ամենայն հավանականությամբ, Կազանում կքննարկվի նոր անդամներին ներառելու հարցը։ Անդամակցության հայտ են ներկայացրել Թուրքիան և Ադրբեջանը։ Թուրքիաիայի նախագահն ընդ որում հաստատվել է, որ անձամբ է մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Կազան են հրավիրվել ԱՊՀ երկրների ղեկավարները։ Նախագահ Պուտինը հրավիրել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Տնտեսագետների կանխատեսմամբ` BRICS -ը առաջիկա տասնամյակներին լուրջ հավակնություն ունի գերիշխող դիրք զբաղեցնել համաշխարհային տնտեսության մեջ։ Ինչ պետք է անի Հայաստանը։
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, Հայաստանի համար պարզապես նվեր է համաշխարհային տնտեսության հսկա երկրների հետ ԲՐԻԿՍ ձևաչափում համագործակցելը և մեր երկիրը պետք է անի ավելին, քան պարզապես գագաթնաժողվին ներկա լինելը։