Օտարերկրացիների մասնակցությամբ և նրանց դեմ հանցագործություններն ավելացել են. Վաչե Հովսեփյան

Sputnik
Հայաստանում արտասահմացիներն ավելանում են, ներգրավվում են մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում հանցավորության։
Վիճակագրությունը փաստում է, որ արտասահմանցիների մասնակցությամբ և նրանց դեմ հանցանագործությունների դեպքերն ավելացել են։ 2021 թվականին կատարված հանցագործություններում 76 օտարերկրացի է ներգրավված եղել, մինչդեռ այս տարվա միայն առաջին 7 ամսվա ընթացքում` 213։
Ի՞նչ մեղադրանքներով են օտարերկրացիները կանգնում Հայաստանի դատարանների առաջ. թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ՆԳՆ քրեական ոստիկանության կազմակերպական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանի հետ։