ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Առնվազն վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա է վիրավորվել շաբաթ օրը Գորլովկայի կենտրոնում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հիվանդանոցի գնդակոծության հետևանքով, հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:
Քաղաքապետի խոսքով` վնասվել է «Ընտանիք և առողջություն» տարածքային բժշկական միավորման ենթակառուցվածքը, հիվանդանոցային ավանի տարածքում վնասվել են քաղաքացիական ավտոմեքենաներ:
Գորլովկան Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս է, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ: