ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը մեկ շաբաթ փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Գարեգին Նժդեհ ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 18:00-ն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: