Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան

Վահե Գևորգյան
Վահե Գևորգյանը Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել տարեսկզբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
Դեսպանի նստավայրը կլինի Պեկինում։
Վահե Գևորգյանը Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։ Մինչ այդ նա եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։
Նշենք, որ մինչ Գևորգյանի նշանակումը Չինաստանում ու Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Սերգեյ Մանասյանն էր։