ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայում ծառայությունից խուսափողները սկսել են Բելառուս փախչել ականապատ դաշտերով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը։
«Տղամարդկանց մի խումբ փորձել է Բելառուսի սահմանն ապօրինի հատել ականապատ տեղանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը բազմիցս հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայությունից խուսափողները փորձում են արևմտյան սահմանով թաքնվել Լեհաստանում, Մոլդովայում, Հունգարիայում և Սլովակիայում։
2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական դրություն է գործում, ընդհանուր զորահավաքի մասին հրաման է ստորագրվել։ 18-60 տարեկան տղամարդկանց արգելվում է լքել երկիրը։ Զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ մինչև 5 տարի ազատազրկում: