ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանում խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք և երկու կառավարվող ռումբ, հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Կուրսկի մարզի սահմանամերձ գոտում խոցվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ և երկու կառավարվող օդային ռումբ։ Շնորհակալ եմ մեր ՀՕՊ-ի մարտիկներին»,-նշել է նա Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5.30-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակման են անցել Կուրսկի մարզում տարածքներ գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կասեցվել է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել և անկանոն կրակոցներ է վարում, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Պուտինն ասել է, որ թշնամին արժանի պատասխան կստանա, Ռուսաստանը կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին։
Կուրսկում, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։