Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Գրքի երևանյանփառատոնի բացման պաշտոնական արարողությունը, որը սկսվեց «Հող արթուն» խմբի ելույթներով։ Այնուհետև տեղի է ունեցավ պարային պերֆորմանս, իսկ դերասանուհի Տաթև Հովակիմյանն ընթերցեց նախորդ տարվա գրական մրցույթի մասնակիցների բանաստեղծությունները:
«Ընթերցանությունը փոխում է մարդուն և նրա մտածողությունը, դարձնում ավելի հոգատարև հասկացող», - ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 6-8-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են մոտ հարյուր գրողներ և քննադատներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Վրաստանից և այլ երկրներից: Փառատոնի շրջանակումնախատեսված են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, բացառիկ հանդիպումներ արտասահմանյան գրողների հետ, գրական «մենամարտեր» և անգամ ստենդափ:
Գրքի տոնավաճառին մասնակցում են հայկական տպարաններն ու գրախանութները, որոնք երեք օրվա ընթացքում գրքերը կվաճառեն 20% զեղչով:
Փառատոնի պարտադիր բաղադրիչը գրականմրցույթն է, որն անցկացվում է 4 անվանակարգում՝ «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն»: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ին։
Նշենք, որ Գրքի երևանյան փառատոննանցկացվում է 2017 թվականից: