Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 900–րդ գոլը

Կրիշտիանու Ռոնալդու
Ֆուտբոլիստն իր հոբելյանական գոլը խփել է Ազգերի լիգայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 900–րդ գոլը։ Տեղեկությունը հրապարակվել է Պորտուգալիայի հավաքականի X–ի էջ–ում:
Ֆուտբոլիստն իր հոբելյանական գոլը խփել է Ազգերի լիգայում Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում՝ կրկնապատկելով պորտուգալացիների առավելությունը:
Ռոնալդուն չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, նա 183 հանդիպում է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», իսպանական «Ռեալ Մադրիդի» և իտալական «Յուվենտուսի» կազմում՝ խփելով 140 գոլ։
Ռոնալդուն 7 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Կրիշտիանու Ռոնալդուին ռեկորդակիր է նաև Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի (17) և անընդմեջ խփած գոլերի (11) քանակով։
Ռոնալդուն սիրելի կնոջից թանկարժեք ավտոմեքենա է նվեր ստացել