Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել Ալավերդիում

Ալավերդի
Իրանի դեսպանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այսօր կմասնակցեն կամուրջի բացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել մայիսին հեղեղումից տուժած Լոռու մարզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Նա նշեց, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ կմասնակցի կամրջի բացմանը:
«Սա մեր համագործակցության գեղեցիկ արդյունքներից մեկն է» - ասաց Սոբհանին:
ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կամուրջը կառուցվել է Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։