ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Հնդկաստանը փորձարկել է Agni-4 միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ փորձնական արձակումը հաջող է անցել, և հրթիռը հաստատել է բոլոր օպերատիվ և տեխնիկական պարամետրերը։
Ներկայումս Հնդկաստանն ունի Agni-1 բալիստիկ հրթիռներ՝ 700 կիլոմետր հեռահարությամբ, Agni-2-ներ՝ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ, ինչպես նաև Agni-3 և Agni-4-ներ՝ 2.5 հազարից մինչև 3.5 հազար կիլոմետր և Agni-5՝ ավելի քան 5 հազար կիլոմետր հեռահարությամբ: Մշակվում է նաև Agni-6 հրթիռը՝ մինչև 10 հազար կիլոմետր հեռահարությամբ և սուզանավից արձակվելու հնարավորությամբ։