ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում առևտրի և շինարարության աճի բարձր ցուցանիշներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ հանրապետությունում ներքին առևտրի շրջանառությունն առաջին յոթ ամիսներին կազմել է 3,3 տրլն դրամ (մոտ 8,4 մլրդ դոլար), աճը կազմել է 21,4 %։
Շինարարության ծավալը Հայաստանում 7 ամսվա կտրվածքով աճել է 16,1%-ով և կազմել 259 մլրդ դրամ կամ 664,1 մլն դոլար:
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է նաև վերամշակող արդյունաբերության արտադրության աճ․ այն կազմել է 23,6 %՝ գերազանցելով 1,1 տրլն դրամը կամ մոտ 2,8 մլրդ դոլարը։ Հիմնական ծավալը՝ 27,9%, բաժին է ընկնում հիմնական մետաղների արտադրությանը․ ցուցանիշը կազմել է 322,3 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ աճել են նաև արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ կազմելով 1,6 տրլն դրամ կամ շուրջ 4,1 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15,7%-ով։ Համեմատության համար նշենք, որ հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2023 թվականի արդյունքներով կազմել են 7 մլրդ դոլար։