ԳՇ պետի նախկին տեղակալը և ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն

Ստեփան Գալստյան
Նախկին պաշտոնյաները դատախազություն են հրավիրվել ընտանիքի անդամների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով դատախազություն են հրավիրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Տեղեկությունը հրապարակվել է Azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում։
Գալստյանը և նրա ընտանիքի երկու անդամները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, պետք է ներկայանան դատախազություն։
Իսկ Մուրադյանը և նրա ընտանիքի երկու անդամները դատախազություն են հրավիրվել սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:40-ին։
Հիշեցնենք` Ստեփան Գալստյանը 2021 թվականի հոկտեմբերից կալանքի տակ էր «անպիտան հրթիռների» գործով։ 2023 թվականի դեկտեմբերին նա ազատ արձակվեց գրավի դիմաց։