ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. 58-րդ բանակի նախկին հրամանատար, գեներալ Իվան Պոպովի քրեական գործը փոխանցվել է դատախազություն։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այն դադարեցվի կամ ուղարկվի լրացուցիչ հետաքննության, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Բույնովսկին:
«Գործը հանձնել են դատախազին։ Մենք կարծում ենք, որ այն պետք է դադարեցվի կամ ուղարկվի լրացուցիչ հետաքննության՝ նախաքննության ոչ լիարժեք լինելու և կատարված արարքներին Պոպովի առնչություն չունենալու մասին վարկածների ուսումնասիրությունից հրաժարվելու պատճառով»,-ասել է իրավաբանը։
Գեներալը գտնվում է տնային կալանքի տակ և այդ ռեժիմում կմնա առնվազն մինչև հոկտեմբերի 11-ը: Ավելի վաղ նա միջնորդություն էր ներկայացրել՝ որպես պաշտպանական կողմի վկաներ հարցաքննելու իր ծառայակիցներից ութին։
Հիշեցնենք, որ հետաքննության վարկածով՝ գեներալը 2023 թվականին Զապորոժիեի մարզում մասնակից է եղել ռազմաքաղաքացիական վարչակազմի կողմից հումանիտար օգնության տրամադրման անվան տակ ձեռք բերված ավելի քան 1700 տոննա մետաղագլանման իրերի հափշտակմանը։ Ավելի քան 100 միլիոն ռուբլու արժողությամբ այս նյութերը նախատեսված էին մարտական շփման գծում ինժեներական պաշտպանական կառույցների սարքավորումների համար: Ընդ որում, ՔԿ-ն կարծում է, որ իր «ծառայությունների» համար գեներալ Պոպովը ստացել է ավելի քան մեկ միլիոն ռուբլի։