ԵԱԶԲ-ն ԵԱՏՄ երկրներին աջակցելու համար ավելի քան 4 մլրդ դոլար է ներդրել 2022-23 թվականներին

Դմիտրի Վոլվաչ
Մշակող արդյունաբերությունը դարձել է միության երկրների տնտեսությունների աճի գլխավոր խթանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը միայն 2022-2023 թվականներին ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրել ԵԱՏՄ երկրներին աջակցելու համար, Sputnik Live-ին ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
«Դա երկու անգամ շատ է, քան միության երկրներում աշխատող ցանկացած այլ ֆինանսական միավորման դեպքում։ ԵԱԶԲ-ն բազմաթիվ մասշտաբային նախագծեր է իրականացնում ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում»,– նշել է նա։
Միության երկրների տնտեսությունների ընդհանուր աճը 2023 թվականին կազմել է 3,8 տոկոս, 2024 թվականի կես տարում հասել է 4,5 տոկոսի։
ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի հարցում առաջընթաց կա. Պուտին
Արևելյան տնտեսական համաժողովն ընթանում է Վլադիվոստոկի Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում։ Sputnik–ը համաժողովի գլխավոր տեղեկատվական հովանավորն է։
Եվրասիական շուկայում պարենային անվտանգության խնդիր չկա. Բարսեղյան