ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վաղը Սևանում կայանալիք իրենց խնջույքի համար անձը 25 հազար դրամ գումար են հավաքել: Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը Սևանի ամառանոցում ՔՊ-ականների հետ հանդիպում է ունենալու:
«Հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու՝ խնջույքի սեղանի շուրջ, հատուկ քաղաքական օրակարգ չկա, հավաքվելու են, զրուցելու, ուրախանալու»,–գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ նախորդ անգամ խնջույքի համար գումար չեն հավաքել, իսկ այս անգամ մասնակցությունն ըստ ցանկության է եղել՝ անձը 25 000 դրամ: