Ալավերդիում բացել են Սանահինի նոր կամուրջը

Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` Դեբեդ գետի վարարման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ալավերդիում այսօր կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Շնորհակալություն եմ հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ` բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։ Հատկապես ընդգծել եմ այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը»,–նշել է Սանոսյանը։
Церемония открытия моста Санаин в Алаверди (6 сентября 2024). Лори
Սանահինի կամրջի բացման արարողությունը
Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին ընդգծել է, որ մշտապես Հայաստանի կողքին են լինելու։
Կամրջի բացումից հետո Իրանի դեսպանի հետ Ալավերդու համայնքապետարանում Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։
Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման պատճառով։ Տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։