Մինսկում կառուցվող առաջին հայկական տաճարը երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է․ Մաքսիմ Ռիժենկով

Sputnik
Բելառուսում այս տարվա հոկտեմբերին կբացվի այդ երկրում Հայ առաքելական առաջին եկեղեցին։ Շինանյութերի 90 տոկոսը Բելառուս է տարվել Հայաստանից։ Եկեղեցին կառուցված է հայկական տուֆից, պարիսպը՝ հայկական բազալտից։
Տաճարի ներսի որմնանկարներն հայաստանցի վարպետների աշխատանքն են։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ ամիս։
Եկեղեցու շինհրապարակ այցելած Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մինսկում կառուցվող առաջին հայկական տաճարը երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է։
«Բելառուսի իշխանությունն ամեն ինչ անում է, որ հայկական սփյուռքը մեր երկրում բարգավաճի»,- վստահեցրել է նախարարը։