Լուրեր

Sputnik
«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը՝ մեկնաբանելով միջազգային մրցույթի շուրջ առաջացած խառնաշփոթը։
Բանն այն է, որ «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն էլ անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Այդ Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլյա Պավլիկովան:
«Այսօր մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին, անկախ տարիքից, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մարդ, որը պատրաստ է վճարել մասնակցության համար ամենաբարձր գինը»,- պարզաբանել է Գոհար Հարությունյանը։