«Միջանցքի» մասին այն երազները, որ ոմանք տեսնում են տարբեր անվանումներով, իրականություն չեն դառնա. Մեհդի Սոբհանի

Sputnik
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ`անկախ այն բանից, թե ինչ տարբեր անվանումներ այն կներկայացվի. այսօր Երևանում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` հերթական անգամ վերահաստատելով Իրանի այդ դիրքորոշումը։
«Այն երազները, որ ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,– ասել է դիվանագետը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեկ X-ի միկրոբլոգում գրել էր. «Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կամ սահմանների փոփոխություն միանգամայն անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար»։