Անունը «պետական» դնելով` պետության դեմ են գործում. Տաթև Համբարձումյան

Sputnik
Թատրոնի անունը «պետական» դնելով` իրականում պետության դեմ են գործում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է արվեստաբան Տաթև Համբարձումյանը` մեկնաբանելով կառավարության հրթական օրենսդրական նախաձեռնությունը։
Կառավարությունն առաջարկում է մշակութային օջախների անվան «ազգային» բառը դարձնել «պետական»։ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն արդեն ներառվել է ԱԺ–ի լիագումար նիստերի օրակարգում։
Մինչ այդ, խորհրդարանական գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել «պետություն», «պետական» և «պետականություն» բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական: