Ամբողջ տարածաշրջանը ԲՐԻԿՍ է գնում, Հայաստանը` ԵՄ. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Ամբողջ տարածաշրջանը ԲՐԻԿՍ է գնում, Հայաստանը` ԵՄ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը`մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը։
«Ադրբեջանն ու Թուրքիան արդեն դիմել են ԲՐԻԿՍ–ին անդամակցելու համար, Իրանը ԲՐԻԿՍ–ի անդամ է։ Վրաստանը շատ խորքային խդիրներ ունի ԵՄ–ի հետ, կարծում եմ` ընտրությունները միայ կխորացնեն այդ խնդիրները, և Վրաստանի` ԵՄ–ին անդամակցությունն այս պահին շատ մշուշոտ են։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո Վրաստանը ևս դիմելու է ԲՐԻԿՍ–ին անդամակցելու համար»,– նշում է Սուրենյանցը։
Վերլուծաբանը նաև հիշեցնում է, որ ՀՀ արտաքին առևտրի 90 տոկոսից ավելի բաժին է ընկնում ԲՐԻԿՍ–ի անդամ երկրներին։ Եվ այս իրողութոյւնների ֆոնին, նրա դիտարկմամբ, ակնհայտ է, թե որ ուղղությամբ պիտի զարգանա ՀՀ արտաքին քաղաքականությունը։
ՀՀ 51 քաղաքացի սեպտեմբերի 5-ին փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ` Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաք սկսելու համար։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Զեյնալյանը։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում կա՛մ պետք է գրանցի նախաձեռնությունը, կա՛մ մերժի, եթե դիմումում օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:
Մինչ ԿԸՀ դիմելը, արևմտամետ դիրքորոշում ունեցող արտախորհրդարանական 4 քաղաքական ուժերը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու համար ԱԺ–ում լսումներ էին կազմակերպել։