Այստեղ ես և՛ անտերություն եմ տեսնում, և՛ միտում. Բագրատ Եսայան

Sputnik
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին «Զվարթնոց» օդանավակայան երեկ արգելել են մեկնել երկրից։
Եղելությունը պարզելու նպատակով իմ գործընկեր Մարիաննա Գալստյանը կապ է հաստատել Եսայանի հետ։
Բագրատ Եսայանն ասել է, որ իր կարծիքով իշխանությունները փորձում են այս կերպ սահմանափակել դաշնակցականների ազատությունն ու տեղաշարժի իրավունքը։
Միաժամանակ, դա, նրա ձևակերպմամբ՝ նաև դատական ոլորտում ստեղծված «անտերության» հետևանք է։
«Այստեղ ես և՛ անտերություն եմ տեսնում, և՛ միտում»,– ասել է դաշնակցական գործիչը։