ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի 17 բնակավայրերի շրջանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ավիացիայի հարվածներով, հրետանու կրակով և զորքերի գործողություններով խոցվել են 22-րդ և 61-րդ մեքենայացված, 80-րդ և 82-րդ դեսանտա-գրոհային, 92-րդ գրոհային, 152-րդ եգերական և 1004-րդ պահպանության և ապահովման բրիգադների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները Ապանասովկա, Բորկի, Վիշնևկա, Վիկտորովկա, Գորդեևկա, Գուևո, Իվաշկովսկի, Կոսիցա, Լյուբիմովկա, Մարտինովկա, Մալայա Լոկնյա, Նովոիվանովկա, Նովայա Սորոչինա, Օրլովկա, Օբուխովկա, Սնագոստ և Յուժնի բնակավայրերի տարածքներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ին ժամը 5.30-ին Կուրսկի մարզում հարձակման են անցել տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կանգնեցվել է: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով: Ինչպես սեպտեմբերի 3-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Կուրսկի ուղղությամբ մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 9,3 հազար զինծառայող, 80 տանկ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, առանց թիրախավորման հրաձգություն է վարում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինը հայտարարել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանը կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում։