ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, հայտարարել է, որ այժմ պատասխան միջոցներ են մշակվում։
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր սահմանել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի, ՌԻԱ Նովոստիի, RT–ի, Sputnik–ի և Ruptly–ի նկատմամբ։ Նոր պատժամիջոցներն առնչվում են նաև «Ռոսիա սեգոդնյա»–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և այդ հեռուստաալիքի մի շարք ղեկավարների:
«Իհարկե դրան պատասխան կտրվի... Միայն թե հիմա հասկանալ է պետք` ինչի հետ գործ ունենք», – ասել է Զախարովան։
Խոսելով պատժամիջոցների մասին` նա նշել է, որ դա զուտ այսպես կոչված ցանկ չէ, այսինքն` թոփ ցուցակում ներառում, կամ հավատարմագրման չեղարկում, կամ հեռարձակման արգելք, կամ օտարերկրյա գործակալի հայտարարում։
«Սա ընդհանրապես ինչ–որ այլ հիբրիդային սխեմա է, որի կեսը դեռ հայտնի չէ նույնիսկ ամերիկացի օգտատերերին, կազմակերպություններին, կառույցներին... Այսինքն` ինչ–որ մաս բարձրաձայնվել է, ինչ–որ մաս որևէ տեղ, հավանաբար, կամ մշակվում է, կամ դեռ ինչ–որ տեղ սեղանի տակ է դրված», – պարզաբանել է դիվանագետը։
Խոսելով ընդհանուր առմամբ պատժամիջոցների սահմանման պատճառների մասին` նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերին պետք է ընտրություններ լինեն, ուրեմն` սեպտեմբերի սկզբին օրակարգ է պետք։
«Այն այժմ ներկայացրել է Վաշինգտոնը... Ի՞նչ օրակարգ է։ Ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին կրկին պատմություն հորինել չի ստացվի, բայց պետք են իբրև թե թարմ, նոր, թարմացված փաստեր», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով` սա տեղեկատվական արշավ է, որը նախապատրաստվել է ամերիկյան պետության և հատուկ ծառայությունների մասնակցությամբ։