ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը լիովին պատրաստ է խաղալ Իսպանիայի առաջնությունում: Այս մասին «Metaratings»–ին ասել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը։
«Տիկնիզյանը միանշանակ պատրաստ է Լա Լիգայի մակարդակին։ «Սևիլիայի» հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ Նաիրը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա հնարավորինս արագ պետք է մեկնի եվրոպական առաջնություն։ Շատ օրինակներ կան, երբ բազմաթիվ ֆուտբոլիստներ բացահայտվում են ավելի ուշ տարիքում, բայց Տիկնիզյանն այժմ 25 տարեկան է։ Ես կասեի, որ նա դեռ երիտասարդ է, և հիմա ճիշտ ժամանակն է քայլ առաջ անելու համար։ Ես կարծում եմ, որ իր խաղային որակներով նա պատրաստ է խաղալ Եվրոպայում», — ասել է Մովսիսյան։
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, Հայաստանի հավաքականում որոշել է հանդես գալ 2023 թվականի մարտից։