Կրակոցներ Մյունխենում Իսրայելի հյուպատոսության մոտ. իրավապահներն օպերացիա են իրականացնում

Ոստիկանական սպա
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մյունխենի ոստիկանությունը հայտնել է, որ խոշոր օպերացիա է իրականացնում նացիոնալ-սոցիալիզմի պատմության փաստաթղթային կենտրոնի մոտակայքում և ուղղաթիռ է գործարկել։
Ավելի վաղ «Focus» պարբերականը հայտնել էր, որ կրակոցներ են հնչել Մյունխենում Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ։
«Այժմ մեծ օպերացիա է իրականացվում Բրիններշտրասսեի և Կարոլինենպլացի շրջանում։ Դեպքի վայրում մեծ թվով արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում», – ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Х սոցցանցում։
Այսօր լրանում է 1972 թվականի ահաբեկչության 52-րդ տարելիցը, երբ Մյունխենում օլիմպիադայի ժամանակ զինյալները 11 իսրայելցի մարզիկի գնդակահարեցին։
Անհայտ անձինք ԱՄՆ–ի դպրոցներից մեկում կրակել են մարդկանց ուղղությամբ, զոհեր կան. տեսանյութ