Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցում ապամոնտաժում է եղել. ԿԳՄՍՆ–ն բացատրել է, թե ինչու

Քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցում ապամոնտաժվել են ավելի վաղ վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այն նախարարության հետ համաձայնեցված չի եղել։
Եկեղեցի այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համաձայնեցրել են վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ։
«Միաժամանակ, քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում:
Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին