Եվրասիական շուկայում պարենային անվտանգության խնդիր չկա. Բարսեղյան

Գոհար Բարսեղյան
Եվրասիական միության անդամ երկրները, ԵՏՀ նախարարի խոսքով, ակտիվորեն աշխատում են պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայում պարենային անվտանգության խնդիր չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը Արևելյան տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակում։
«ԵԱՏՄ շուկայում պարենային անվտանգության ապահովման խնդիր չունենք։ Ինչպես գիտեք, դա առաջնային ուղղություններից մեկն է»,-ասել է Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ հիմա ԵԱՏՄ անդամները քննարկում են այն քայլերը, որոնք կապահովեն պարենային անվտանգությունը կարևորագույն ապրանքների մասով:
Սեպտեմբերի վերջին, Բարսեղյանի խոսքով, տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ, որտեղ հաստատման կներկայացվի կարևոր փաստաթղթերից մեկը:
«Դրանք բոլոր կարևորագույն գյուղատնտեսական ապրանքների գծով կանխատեսվող հաշվեկշիռներն են, որոնք մեզ հնարավորություն են տալիս բոլոր ուղղություններով միմյանց տեղեկացնել շուկայի մասին, հետագայում այդ տեղեկատվության հիման վրա խորացնել փոխգործակցությունը»,-նշել է նա:
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում:
ԵԱՏՄ-ն չեղարկել է ապրանքների տեղափոխման 10-ամյա սահմանափակումները