Փոքր օդանավակայաններում թռիչքները հնարավոր են` ենթակառուցվածքների նորոգման դեպքում.Սարգսյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ այցը սկսել է Ջերմուկի և այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով:
Օրերես էլ վարչապետը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Սիսիանի օդանավակայանի լիարժեք վերականգնումը և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու ծրագիրը քննարկման փուլում է։
Հայաստանի տարբեր քաղաքներում փոքր օդանավակայանների վերագործարկման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել օդաչու Վարդան Սարգսյանը, ով խորհրդային տարիներին թռիչքներ է իրականացրել Երևանից դեպի Սիսիան։
«Հայաստանի փոքր օդանավակայաններում թռիչքները հնարավոր են` ենթակառուցվածքների նորոգման դեպքում».-նշել է Վարդան Սարգսյանը։