Ըստ մեր չափորոշիչների` ռուսերենը միակ օտար լեզուն է, որի դասավանդումը պարտադիր է.Խաչատրյան

Sputnik
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի հրամանով` հանրակրթական դպրոցներում օտար լեզվի ընտրության կարգում որոշակի փոփոխություններ են եղել։
Հրամանում նշվում է, որ «Հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանում դասավանդվում է մեկ օտար լեզու, իսկ 3-ից 12-րդ դասարաններում՝ երկու օտար լեզու: Այդ օտար լեզուներն են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ նախարարության կողմից երաշխավորված ծրագիր ունեցող այլ լեզուներ: Ստացվում է, որ եթե նախկինում ռուսերենը «պարտադիր» կարգավիճակ ուներ, ապա այժմ անցել է «ընտրովի օտար լեզու» կարգավիճակի։
Բացի այդ նոր ուսումնական պլանով օտար լեզուներին հատկացվում է մեկ շաբաթում 4 դասաժամ, որից ռուսաց լեզվի ժամաքանակը որոշվում է տնօրենի հայեցողությամբ, լավագույն դեպքում 2 ժամ։ Բացի այդ նոր ուսումնական տարում դպրոցն է որոշելու, թե ինչ «կարգավիճակ» կունենա ռուսաց լեզուն, այսինքն` կլինի 1-ին օտար լեզու, թե 2-րդ, թե ընդհանրապես չի լինի։
«Ըստ մեր չափորոշիչների` ռուսերենը միակ օտար լեզուն է, որի դասավանդումը պարտադիր է».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է կրթության փորձագետը։