Լուրեր

Sputnik
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ամերիկայի միացյալ նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա», ՌԻԱ Նովոստի, RT, Sputnik, Ruptly լրատվամիջոցների նկատմամբ։