Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը շատ փխրուն է. Գրոսսի

Գրոսսին այցելել է ատոմակայան, որից հետո ՄԱԳԱՏԷ-ն նոր զեկույց է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը դեռ անկայուն է և շատ փխրուն։ Այս հայտարարությունն արել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության նոր զեկույցում։
Այսօր Գրոսսին այցելել է ատոմակայան, որից հետո ՄԱԳԱՏԷ-ն նոր զեկույց է հրապարակել ուկրաինական հակամարտության ֆոնին ատոմային անվտանգության պահպանման գործում իր գործադրած ջանքերի մասին:
Միջուկային ահաբեկչություն. Ռոգոզինը` Զապորոժիեի ԱԷԿ–ին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի մասին
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։
Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը