Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը դարձավ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը դարձավ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Աշոտ Խաչատրյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող 18-ամյա Զաուր Բեսլեկոևն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Աշոտ Խաչատրյանը (72 կգ) դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աշոտ Խաչատրյան (Հայաստան) - Զաուր Բեսլեկոև (Ռուսաստան) մենամարտն ավարտվեց 5:6 հաշվով, և հայ ըմբիշը դարձավ արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք` սեպտեմբերի 3-ին Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։
Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն էլ երեկ դարձել է ԱԱ–ի բրոնզե մեդալակիր` 2։1 հաշվով հաղթելով թուրք Էնես Ուլկուին։
Նշենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է Իսպանիայում։