Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ հարձակումներ հետևանքով 24 ժամվա ընթացքում Գորլովկայում վիրավորվել է 11 մարդ

Գորլովկան. Արխիվային լուսանկար
Գորլովկան ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից է։ Մինչ Դոնբասում հակամարտության սկսվելը Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Գորլովկայում (ԴԺՀ) վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերի հարձակումների արդյունքում տուժել է 11 խաղաղ բնակիչ։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել է քաղաքի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զինված ագրեսիայի արդյունքում Գորլովկայի 11 խաղաղ բնակիչ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ»,- նշել է Պրիխոդկոն։
Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 6.30-ին Գորլովկայի կենտրոնը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից, որը մեկ զինամթերք է նետել քաղաքի կենտրոնական թաղամասի վրա։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում է գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածուխի արդյունահանման ձեռնարկությունները: