ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքային համայնքի Նովայա Տավոլժանկա գյուղում 3 մարդ է մահացել, 2-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Հրետակոծության հետևանքով 3 բազմաբնակարան շենքերի պատուհաններ են կոտրվել, վնասվել են ճակատային մասերը և գազատար խողովակը։ Բեկորները 4 մարդատար ավտոմեքենա են վնասել»,- Telegram–ում գրել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։