Քաղաքապետարանը փորձում է կանխել կենցաղային աղբի ներթափանցումը Երևանի ջրային գոտիներ

Գետառի վրա Երևանի քաղաքապետարանը կառուցում է ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Գետառի վրա Երևանի քաղաքապետարանը կառուցում է ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան, իսկ Հրազդան գետի վրա սկսել են 2 աղբաորսիչ կայանների շինարարական աշխատանքները: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Գետառի վրա Երևանի քաղաքապետարանը կառուցում է ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան
«Կայանների կառուցման նպատակը կեղտաջրերի և կոշտ կենցաղային աղբի ներթափանցման կանխարգելումն է, ինչը կնպաստի քաղաքում ջրային մակերեսների` Գետառի, Հրազդան գետի, ինչպես նաև Երևանյան լճի առողջացմանը»,–նկարներին կից գրել է Ավինյանը։
Նա հստակեցրել է, որ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում են կառուցում վերոնշյալ կայանները։
Գետառի վրա Երևանի քաղաքապետարանը կառուցում է ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան