Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» արձակման կայանքներին

Իսրայելցի զինվորականներ
ՑԱԽԱԼ-ի ուժերը Լիբանանի տարածքից արձակված արկ են արձանագրել, որն ընկել է բաց տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում գտնվող Կունին և Կաբրիխա շրջաններում ավիահարվածներ է հասցրել «Հզբոլլահի» արձակման կայանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» արձակման կայանքներին, որոնք Լիբանանի հարավում գտնվող Կունին և Կաբրիխա շրջաններից կրակ են վարել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ տեղական ժամանակով 13:40-ին Իսրայելի հյուսիսում հնչած օդային տագնապի ազդանշանից հետո ՑԱԽԱԼ-ի ուժերը Լիբանանի տարածքից արձակված արկ են արձանագրել, որն ընկել է բաց տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Իսրայելին ուղղված պատասխանը կլինի իրական և շատ մտածված. «Հզբոլլահի» ղեկավար
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ:
Իսրայելի բանակը հայտարարել է «Հզբոլլահի» հատուկ գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին